Մեր մասին

Պատմություն

«Էդեսսա» ՍՊԸ-ն Հայաստանի էլեկտրոնային ստատիկ և դինամիկ կշեռքներ արտադրող առաջատար ընկերություն է։ Այն գործում է Հայաստանում 1995թ․-ից, իրականացնելով բոլոր տեսակի կշեռքների արդիականացում, տեղադրում, սպասարկում և դրանց հետ առնչվող շինարարական աշխատանքներ։
Արտադրանքի տեսականին ներառում է էլեկտրոնային ստատիկ և դինամիկ կշեռքների ամբողջական տեսականին՝ ավտոմոբիլային, երկաթուղային, հարթակային և կոնվեյերային, ինչպես նաև հատուկ նշանակության կշեռքներ (ոչ ստանդարտ կշռման համակարգեր)։
Ընկերությունը իրականացնում է աշխատանքների և ծառայությունների ամբողջական համալիր՝ արդյունաբերական էլեկտրոնային կշեռքների մշակում/դիզայն, արտադրություն, մոնտաժ, գործարկում, կարգաբերում, արդիականացում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում։

Շուրջ քսան տարի ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային, պետական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ:
Էդեսսայի կողմից արտադրված կշեռքները գրանցված են Հայաստանի չափագիտության ազգային ինստիտուտի և Վրաստանի ստանդարտների և չափագիտության ազգային գործակալության պետական գրանցամատյաններում, և թույլատրված են Հայաստանի և Վրաստանի Հանրապետություններում օգտագործման համար:
Էդեսսա ՍՊԸ-ի պատվիրատուներն են Հարավկովկասյան երկաթուղին ՓԲԸ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն, Հայկական պղինձ ծրագիր ՓԲԸ-ն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանում, ՄԱԿ-ի զարգացման ծրգիրը (ՄԱԶԾ)-ն, Ապավեն ՍՊԸ-ն, ՌԱՕ Մարս ՓԲԸ-ն, Կովկասյան մետաղների տերմինալ ՍՊԸ-ն (Վրաստան) և այլն:

Հայաստան, Երևան