Մեր մասին

Էդեսսա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին և ունի երկար տարիների փորձ բարձրակարգ չափիչ գործիքների և արդի սարքավորումների արտադրության, արդիականացման, տեղադրման և սպասարկման գործում։ Ընկերության գործունեության անբաժանելի մաս է կազմում շինարարությունը. ավտոմոբիլային, երկաթուղային, հարթակային և կոնվեյերային էլեկտրոնային կշեռքների կառուցումը և սպասարկումը, ինչպես նաև ճառագայթային դարպասային մոնիտորների տեղադրումը և սպասարկումը:

2004 թվականից Էդեսսա ՍՊԸ-ն գործում է որպես Ասպեկտ գիտարտադրակա կենտրոն -ի (Ռուսաստան) տարածաշրջանային ներկայացուցիչ:
Ընկերությունը իրականացնում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության և ԵՀ-ի ծրագրերը՝ Հայաստանի բոլոր սահմանակետերում տեղադրելով ճառագայթային դարպասային մոնիտորներ:
Արտասահմանյան գործընկերների ֆինանսավորմամբ ընկերությունը կազմակերպում է դասընթացներ, ապահովելով լոգիստիկ աջակցություն և տեխնիկական բարձրակարգ գրավոր և բանավոր թարգմանությունների ծառայություն:

Ամբողջ գործունեության ընթացքում, իր որակյալ ինժեներների, ՏՏ ոլորտի մասնագետների և թարգմանիչների մեծ թիմով, ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային և տեղական պետական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ, և ունի մեծ դրական փորձ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանի կառավարության համար ճառագայթային անվտանգության ծրագրերի իրականացման գործում:

Էդեսսա ՍՊԸ-ի ճանաչված պատվիրատուներից են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը, TetraTech-ը, ՄԱԿ-ը, Washington Group International-ը, Եվրամիությունը, Հարավկովկասյան երկաթուղին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Ագարակ պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Հայկական պղինձ ծրագիր» ՓԲԸ-ն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, «Ապավեն» ՍՊԸ-ն, «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն, «Caucasian Metals Terminal» ՍՊԸ-ն (Վրաստան) և այլն: